Հասարակություն Պատահարներ 

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 655 դեպք, որից 391-ը՝ արտակարգ

analitik.am

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 655 դեպք, որից 391-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 197 կենցաղային կանչ, 350 հրդեհ, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Նույն շարքից