Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առևտրային կցորդ Քրիստոֆեր Էլիսին:

Պարոն Էլիսը փոխանցել է Միացյալ Նահանգների կառավարության ոգևորությունը՝ «Կոդեքս Ալիմենտարիուսի» շրջանակներում միայն գիտական ստանդարտներով առաջնորդվելու սկզբունքին մեծ թվով երկրների աջակցության կապակցությամբ:

Պարոն Ավետիսյանը դրական է արձագանքել միայն գիտական մոտեցումներով առաջնորդվելու սկզբունքին՝ հայտնելով իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու այն:

«Կոդեքս Ալիմենտարիուս»-ի հանձնաժողովն այժմ պատրաստվում է շրջանառության մեջ դնել տարածաշրջանային փաստաթուղթ, և պարոն Էլիսը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի ակտիվորեն ընդգրկվել քննարկումներում և խաղալ իր դրական դերը՝ գիտական մոտեցումներն առաջ տանելու հարցում: