Հասարակություն Տնտեսություն 

Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:

Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին, ինչի հետևանքով բեռնատար մեքենաների անցումը ձգձգվում է: Ըստ վարորդների՝ վրացական կողմում այն տևում է 3-4 օր:

Նախատեսվում է հանդիպում նաև ռուսական կողմի ներկայացուցիչների հետ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից