Բարի օր Հասարակություն 

Բազմաբնակարան շենքում ԼԳՏԲ իրավունքների պաշտպանության գրասենյակը գործունեություն է ծավալել. Նաիրա Նահապետյան

analitik.am

Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանն իր ՖԲ էջում պարզաբանում է գրել՝ կապված ԼԳԲՏ անձանց իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի հետ.

Պարզաբանում.

ԼԳՏԲ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «իրավունքի կողմ» ՀԿ -ն դեռևս 2017 թվականից խախտելով բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու կարգը, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշումը ,
բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳՏԲ իրավունքների պաշտպանության գրասենյակ, խանգարելով շենքի (նաև անչափահաս) բնակիչների, անդորրը։

Բնակվում եմ այդ շենքում և բնականաբար նրանց չէի կարող չհորդորել պահպանել կարգ ու կանոն, ինչը իրենց կողմից որակվեց որպես ոտնձգություն և սպառնալիք ԼԳՏԲ համայնքի նկատմամբ ...
Նրանց կողմից ներկայացված դիմումները երկու անգամ դատարանը վարույթ չի ընդունել փաստերի անբավարարության պատճառով:

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Նույն շարքից