Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին: Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության և արդարության հաղթանակի պայքարին:

Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին ու հարազատներին»:

Նույն շարքից