Քաղաքական Միջազգային գլխավոր 

Մեդվեդևը հայտնել է 2008-ի ռուս-վրացական հակամարտության պատճառը

2008 թվականին Ռուսաստանը խնդիր չի ունեցել ջախջախելու վրացական բանակը կամ գլխատելու Սաակաշվիլիին: Նպատակ է եղել վրացական բանակը դուրս մղել Ցխենվալիից և այնտեղ կարգուկանոն հաստատել: Այս մասին Կոմմերսանտի հետ զրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ վարվեցի, երբ որոշեցի զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել հետագա գործողություններ»,-հայտարարել է Մեդվեդևը, ով 2008-12 թվականներին զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը: Նրա խոսքերով, ռազմական գործողությունների դադարեցումը թույլ տվեց հանգստացնել իրավիճակը Հարավային Օսեթիայում և Աբխազիայում ու հանգիստ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի ու մյուս երկրների հետ:

Ինչ վերաբերում է հակամարտության պատճառներին, ապա Մեդվեդևը նշել է, որ այն սկսվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի անբարոյական և հանցագործ վարքի պատճառով:

Նույն շարքից