Հասարակություն Սպորտ 

«Չելսիի» դարպասապահը բոյկոտ է հայտարարել ակումբին

analitik.am

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան առանց բացատրություններ տալու բաց է թողել թիմի մարզումները: Ինչպես հայտնում է  The Telegraph-ը, բելգիացուն նկատել են Մադրիդում, որտեղ ապրում են նրա երեխաներն ու նախկին ընկերուհին:

Պարբերականի տեղեկություններով, այս կերպ դարպասապահը փորձում է ստիպել լոնդոնցիներին վաճառել իր տրանսֆերը Արքայական ակումբին: Կուրտուան ոչ մեկ անգամ է հայտարարել, որ ցանկանում է կարիերան շարունակել իսպանական ակումբում, որպեսզի ավելի հաճախ հանդիպի ընտանիքի հետ:

Հավելենք, որ տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է ընդամենը 2 օր:

Նույն շարքից