Հասարակություն 

Հրդեհ՝ պետերբուրգյան հյուրանոցում. Տարհանվել է 400 մարդ

analitik.am

Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներից մեկում հրդեհի պատճառով ավելի քան 400 մարդ է տարհանվել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

ՌԴ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի -2 հարկում, տարհանվել է 411 մարդ:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է եղել 7 հաշվարկ և 31 մարդ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նույն շարքից