Հասարակություն 

Կրասնոյարսկում տագնապով օդ են բարձրացրել МиГ-31БМ կործանիչներ

analitik.am

Կրասնոյարսկի երկրամասում ուսումնական տագնապով օդ են բարձրացրել МиГ-31БМ կործանիչներ: Այս մասին ասված է Կենտրոնական ռազմական շրջանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կործանիչները պետք է հաղթահարեն ավելի քան հազար կիլոմետր, կատարելագործեն թիրախներին մոտենալու և դրանք օդ-օդ հրթիռներով խոցելու ունակությունները:

Ուսումնական վարժանքներին մասնակցում է 10 միավոր МиГ-31БМ և անձնակազմի ավելի քան 500 անդամ:

Նույն շարքից