Հասարակություն 

Ջրանջատումների ժամերի մասին

analitik.am

Տավուշի մարզի Բերդ քաղաքում այսօր՝ օգոստոսի 7-ին, ջրանջատումը կդադարեցվի:

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Թումանյան, Խաչատրյան, Բաղրամյան, Քարաշեն, Նորաբնակներ, Սայաթ-Նովա, Նարեկացի, Կոմիտաս, Սարալանջի, Նահապետ, Հնաբերդ, Խաղաղություն, Նժդեհ, Չարենց, Տավուշ, Գետափնյա, Նորավան, Մայիսյան, Վարդանանց, Տերյան, Այգեստան, Ստեփանյան, Ռ.Մելիքյան, Լևոն-Բեկ փողոցների, Թեհլերյան 65-104 համարների եւ հարակից զորամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նույն շարքից