Միջազգային Քաղաքականություն 

Ռոհանին Թրամփին մեղադրել է Իրանում քաոս ստեղծելու մտադրության մեջ

analitik.am

Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասով  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Իրանում քաոս ստեղծելու նպատակ ունի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռոհանին նաև նշել է, որ բանակցությունների մասով ԱՄՆ-ի պատրաստակամությունն ու Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերականգնելն անհամատեղելի են:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Իրանի նախագահն ԱՄՆ-ին կոչ էր արել զերծ մնալ Իրանի հետ թշնամանքից, ինչին Թրամփը կոշտ հայտարարությամբ էր պատասխանել՝ հայտարարելով, որ Թեհրանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ է կիրառելու:

Դրանից մի քանի օր անց, սակայն, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել Իրանի նախագահի հետ:

Ավելի վաղ էլ՝ մայիսին, Թրամփը հայտարարել էր Իրանի և վեցնյակի միջև ստորագրված միջուկային պայմանագրից դուրս գալու մասին՝ Իրանին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ:

Նույն շարքից