Հայաստան Քաղաքականություն 

ՔՊ-ն ակտիվ հակաքարոզչություն է իրականացնո՞ւմ Նաիրա Զոհրաբյանի դեմ. «Առավոտ»

analitik.am

Մի քանի կայքերում հրապարակվել է պնդում, թե ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անհարմար մրցակից է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Հայկ Մարությանին, ինչի պատճառով էլ ոմանք որոշել են սև փիառի միջոցով նրա հաշվին ինքնահաստատվել: Նաև հրապարակումներ կան, թե այս ընթացքում ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում Նաիրա Զոհրաբյանի դեմ, և նրան սևացնելու գործում մեծ ջանք են թափում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ներկա կառավարության անդամները:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասնել՝ միայն ասաց. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իմ դեմ որևէ հակաքարոզչություն չի իրականացնում: Այս պահին այսքանը: Մնացածին, եթե հարկ լինի՝ կանդրադառնամ ավելի ուշ»:

Նույն շարքից