Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Այսօրվանից Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում

analitik.am

Այսօրվանից Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը կրկին կսկսի գործել: Դրանք դադարել էին գործել 2015 թվականին Իրանի և վեցնյակի միջև ստորագրված միջուկային պայմանագրի շրջանակներում:

Պատժամիջոցները վերականգնվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 6-ին ստորագրած հրամանով: Նշվում է, որ պատժամիջոցների նպատակն է տնտեսական ճնշում գործադրել Թեհրանի վրա, որից մի շարք սպառնալիքներ են գալիս:

Պատժամիջոցների վերականգնումը տեղի է ունենալու երկու փուլով: Եթե դրանց առաջին բլոկը վերականգնվում է հիմա, ապա երկրորդը սկսելու է ուժի մեջ մտնել արդեն 3 ամիս անց՝ նոյեմբերին:

Հավելենք, որ Եվրամիությունը դեմ է ամերիկյան պատժամիջոցների վերականգնմանը և արդեն հայտարարությամբ է հանդես եկել, որ խրախուսելու է այն ընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն կծավալեն Իրանում:

 

Նույն շարքից