Հասարակություն 

Հայտնի է դարձել Իսպանիայում ձերբակալված հայ օրենքով գողի անունը

analitik.am

Հայտնի է դարձել հայ օրենքով գողի ինքնությունը, ով օրեր առաջ ձերբակալվել է իսպանական Անդալուսիայում հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում երեք օրենքով գող է ձերբակալվել, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուս երկուսը՝ վրացիներ:

Ձերբակալված հայ օրենքով գողը Արտյոմ Սարգսյանն է, ով համապտասխան շրջանակներում հայտնի է Արտյոմ Սարատովսկի անունով:

Հիշեցնենք նաև, որ այս ձերբակալություններն իրականացվել են այն մասշտաբային օպերացիայի շրջանակներում, որի արդյունքում լիկվիդացվեց, այսպես կոչված, հայկական մաֆիայի 129 անդամ:

 

Նույն շարքից