Հասարակություն 

Բրիտանացի սկանդալային պաշտոնյան մուսուլման կանանց համեմատել է փոստարկղի հետ

analitik.am

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնվել է քննադատությունների կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի սև հագուստ կրող մահմեդական կանանց համեմատել է փոստարկղի հետ: Այս մասին գրում է BBC News-ը:

Նման համեմատություն նախկին նախարարն արել է The Telegraph-ում իր հեղինակային հոդվածում, որտեղ խոսել է Դանիայում վերոնշյալ հագուստի կրման արգելքի մասին:

Ջոնսոնը նշել է, որ դեմ է արգելքին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ այդ հագուստը հասարակական վայրերում անհեթեթ տեսք ունի: Նախկին նախարարն այդ հագուստը կրող կանանց նաև նմանեցրել է բանկեր թալանողներին:

Այս հայտարարություններից հետո Ջոնսոնին անվանել են իսլամաֆոբ և բրիտանական Դոնալդ Թրամփ:

Ակտիվիստներն իրենց հերթին նշել են, որ դիմելու են մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին:

Նույն շարքից