Հասարակություն 

Պաշտպանները պահանջում են ազատ արձակել Խաչատուրյան քույրերին

analitik.am

Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոց կալանքի որոշումը բողոքարկվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին:

Պաշտպանը նշել է, որ պահանջում են քույրերի կալանքը փոխել այլ խափանման միջոցով:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը Մոսկվայի դատարանի կայացրած վճռի համաձայն կալանքի տակ պետք է մնան մինչև սեպտեմբերի 28-ը:

 

Նույն շարքից