Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայից որդուն խորհուրդ էր տվել «դուխով» լինել, քանի որ վախենալու ոչինչ չունի. Առավոտ

analitik.am

Ըստ Գորիսի մեր աղբյուրների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեղափոխությունից հետո մեկնել էր Ֆրանսիա։ Միայն փոքր տղան՝ Տրդատ Խաչատրյանն (լուսանկարում) էր մնացել Հայաստանում՝ «տներին տիրություն» անելու համար։ «Սակայն նա Գորիսի առանձնատանը չէր մնում, մեկ-մեկ էր գալիս, հիմնականում Երեւանում էր մնում»,-նշեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, երբ լուրեր էին տարածվել, թե թիրախում Սուրիկ Խաչատրյանի տղան է նաեւ լինելու, հայրը Ֆրանսիայից խորհուրդ էր տվել «դուխով» լինել, քանի որ վախենալու ոչինչ չունի։ «Դե, էն գլխից էլ Տրդատը «դուխով» էր, ճռռցնում էր աջ ու ձախ»,-նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից