Գագիկ Ծառուկյանը չի ընդունել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմում: Այս մասին հայտարարել է հենց ԲՀԿ առաջնորդը:
Կայացած հանդիպմանը Պետրոսյանը չի հրավիրվել, որպեսզի, ինչպես նշել է Ծառուկյանը, որևէ մեկը կաշկանդվածություն չունենա և ասի այն, ինչ մտածում է վերջինիս հարցի մասին:
Դիմելով հանդիպման մասնակիցներին, ԲՀԿ առաջնորդը ցանկացել է իմանալ՝ կան արդյո՞ք մարդիկ, ովքեր մտածում են, թե Գևորգ Պետրոսյանը կարող է ծախված լինել կամ պատվեր կատարել: Պատասխանները բացասական են եղել:
Հանդիպման արդյուքում ի վերջո որոշում է կայացվել չընդունել պատգամավորի դիմում: