Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի հողերի օկուպացիան սկսվել է 1991-92-ին. Թբիլիսին մեղադրում է Մոսկվային

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատման մեղավորը Ռուսաստանն է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Թբիլիսիում Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի արտգործնախարարների, ինչպես նաև Ուկրաինայի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տարածքների օկուպացիան սկսել է ոչ թե 2008 թվականին, այլ 1991-92 թվականներին, երբ Ռուսաստանը անջատել է Վրաստանի երկու շրջանները:

Վրաստանի նախագահը նշել է, որ իրենք չեն կարող վախենալ և պետք է իրերն իրենց անուններով կոչեն. «Այն, ինչ արել և անում է Ռուսաստանն ինքնիշխան պետությունների դեմ, միջազգային նորմերի խախտում է»:

 

Նույն շարքից