Հասարակություն 

Ինչու է ՀՅԴ-ից միայն երեք պատգամավոր միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

analitik.am

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը, պատասխանելով Ազատության հարցին՝ իրականությանը համապատասխանում են արդյո՞ք տեղեկություններն այն մասին, որ ինքը միացել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին, հայտարարել է, որ դա կուսակցական որոշում է եղել:

Տիկին Առաքելյանը նշել է, որ ստորագրահավաքին միացել են նրանք, ովքեր քաղաքում են եղել, իսկ նրանք ովքեր չեն միացել ստորագրահավաքին, դա չեն արել զուտ քաղաքում չլինելու պատճառով:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել միանալ նախաձեռնությանը, պատգամավորն ասել է, որ դա պայմանավորված չէ Քոչարյանի անձով, իր խորին համոզմամբ պետք է մարդու մեղավորություննն ապացուցել, հետո զրկել ազատությունից:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ կոալիցիայի մաս է կազմում և դիտարկմանը, թե չկա արդյո՞ք հակասություն դրա ու կայացված որոշման մեջ, Առաքելյանը նշել է, որ հակասություն չի տեսնում:

Հավելենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին ՀՅԴ-ից միացել են Ռուզան Առաքելյանը, Ռոմիկ Մանուկյանն ու Արմենուհի Կյուրեղյանը:

Նույն շարքից