Բարի օր Ֆեյսբուք 

Ուրախությամբ տեղեկացնում եմ... ՀՀ առաջին փոխվարչապետի աչքալուսանքը՝ նաիրիտցիներին

analitik.am

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նույն շարքից