Հասարակություն Սպորտ 

Ես անտիմադրիդիստ չեմ. «Բարսելոնայի» նորեկ

analitik.am

«Բարսելոնայի» նորեկ Արտուրո Վիդալը հայտարարել է, որ ինքն անտիմադրիդիստ չէ և հին հաշիվներ չունի Արքայական ակումբի հետ:

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում գտնվելու համար, այն ինձ համար աշխարհի լավագույն ակումբն է: Ես այստեղ եմ եկել ամեն ինչ նվաճելու համար: Սա քայլ առաջ է «Բավարիայի» հետ համեմատած:

Ես անտիմադրիդիստ չեմ: Ես հակառակորդ եմ ցանկացած թիմի համար, որը կխաղա «Բարսելոնայի» դեմ, չունեմ անհատ մրցակիցներ»,-ասել է չիլիացին, ով նոր է միացել կատալոնական ակումբին:

 

Նույն շարքից