Հասարակություն 

Քոչարյանի մասով որոշումը կարող է հետևանքներ ունենալ ՀՅԴ-ի համար

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում շատ հանգիստ են վերաբերվում նրան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին միացել են նաև կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի պատգամավորները:

Այսօր Ազատության հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա Դաշնակցության իրավունքն է. «Պետք է մի կարևոր փաստ արձանագրել, որ ՀՔԾ-ն գործադիրից որևէ հրահանգ չի ստանում, գործում է անկախ: Այն հրահանգ չի ստանում նաև առաջին ատյանի դատարանից: Հիմա ՀՅԴ-ից և Ծառուկյան խմբակցությունից որոշ պատգամավորներ որոշել են միջնորդել: Դա նրանց իրավունքն է»:

Հարցին, թե դա վստահության խնդիր չի առաջացնում արդյո՞ք, փոխվարչապետը նշել է, որ որոշակի վերլուծության կարիք կա. «Կարծում եմ, որ վերլուծական գործընթացը կբերի որոշակի եզրահանգումների՝ մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առոմով»:

 

Նույն շարքից