Հայաստան Քաղաքականություն 

Ինչու հեռացավ «Կյանքի խոսքի» հետևորդ պաշտոնյան. Փոխվարչապետը բացում է փակագծերը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին և պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք, որոշում այդ պաշտոնում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունն առաջադրելու մասով, ասաց, որ կուսակցությունում այդ հարցը որևէ անգամ չի քննարկվել:

Փոխվարչապետը խոսեց նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հրաժարականի պատճառների մասին՝ հայտարարելով, որ որոշումը որևէ կապ չունի վերջինիս կրոնական կողմնորոշման հետ. «Պարոն Աճեմյանի մասով խնդիրն այլ է: Այն կապված էր նրա որոշակի գործողությունների հետ, որոնք չէին մտնում նրա իրավասությունների շրջանակներում»:

Ավինյանը նշեց, որ Աճեմյանը փորձել է որոշակի հարցերի լուծումներ տալ, որոնք չեն գտնվել իր իրավասությունների շրջանակներում. «Որևէ վատ բան չկա, սակայն դա նրա գործը չէր»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պաշտոնյան «Կյանքի խոսքի» հետևորդ էր, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել էր հենց ինքը:

Նույն շարքից