Հասարակություն 

Իսրայելական  «Մոսսադին» կասկածում են սիրիացի հայտնի գիտնականի սպանության մեջ

analitik.am

Իսրայելական  «Մոսսադը» հնարավոր է կապ ունի պայթյունի հետ, որի արդյունքում զոհվեց սիրիացի հայտնի գիտնական Ազիզ Ասբարը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հայտնվում է, որ գիտնականն աշխատել է հրթիռի ստեղծման վրա, որն ունակ կլիներ բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնել իսրայելական քաղաքներին, որոնք հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա են գտնվում:

Հիշեցնենք, որ սիրիական Մասյաֆ քաղաքում ճակատագրական պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 5-ին: Զոհված գիտնականը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մտերիմ շրջապատից էր:

 

Նույն շարքից