Հասարակություն 

Պետությունների ղեկավարների ավտոմեքենաների թոփ հնգյակը

analitik.am

Փորձագետները կազմել են պետությունների ղեկավարների և այլ ազդեցիկ մարդկանց ավտոմեքենաների թոփ հնգյակը: Ցանկում հայտնվել է 5 շքեղ տրանսպորտային միջոց:

Այսպես, առաջին հորիզոնականում հայտնվել է Rolls-Royce Silver Spur Mk III-ը: Այս ավտոմեքենայից է օգտվում Բրունեայի սուլթանը: Այն արժե մոտ 14 միլիոն դոլար:

Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել են Հռոմի պապի ավտոմեքենաները, որոնք միշտ առանձնացել են հարմարավետությամբ և նրբաճաշակությամբ:  Այդ ավտոմեքենաներից կարելի է առանձնացնել 1990 թվականի  Mercedes-Benz G-Class-ը և 2007 թվականի արտադրության G500-ը:

Անցնենք առաջ: Ազդեցիկ մարդկանց ավտոմեքենաների թոփ հնգյակի երրորդ հորիզոնակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենան է՝ Aurus Senat-ը, որն արտադրվել  է Ռուսաստանում:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի  Cadillac The Beast-ը ցանկի 4-րդ հորիզոնականում է, իսկ հնգյակը եզրափակում է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկոյի 1987 թվականին արտադրված 2 հազար դոլարանոց Volkswagen Beetle-ը:

 

Նույն շարքից