Բարի օր Հասարակություն 

Արցախցի պատգամավորների անունները, ովքեր խնդրում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Ավելի ուշ հրապարակվել է նաև այդ պատգամավորների անունները.

Հարգելի՛ պարոն Դավթյան,

Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

ԱԺ պատգամավորներ.

1.Արթուր Թովմասյան

2.Ռուդիկ Հյուսնունց

3.Ռոմելա Դադայան

4.Արզիկ Մխիթարյան

5.Վարդգես Ուլուբաբյան

6.Վարդգես Բաղրյան

7.Արամ Գրիգորյան

8.Ռոբերտ Ղահրամանյան

9. Գրիգորի Կասպարյան

10.Արմեն Օհանյան

11.Ժաննա Գալստյան

12.Դավիթ Մելքումյան

13.Աշոտ Ղուլյան

14.Լյուդվիգ Բարսեղյան

15.Արարատ Օհանջանյան»:

Նույն շարքից