Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու են Մոսկվայում ծեծել ֆրանսիացի հայտնի դերասանին

analitik.am

Մոսկվայում Տաքսի ֆիլմի աստղ Սամիր Նասերիին ծեծի ենթարկած քաղաքացին հայտնել է, թե ինչն է եղել միջադեպի պատճառը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիացի դերասանը Վոյս ակումբում ծեծի ենթարկվելուց հետո ստիպված է եղել անգամ բժիշկների օգնությանը դիմել:

Դերասանին հարվածած քաղաքացին հայտարարել է, որ վերջինս բարձր տոնով է խոսել ակումբի աշխատակիցների հետ, ազատություն է տվել իր ձեռքերին: Նա հավելել է, որ այլևս չի կարողացել իրեն զսպել, երբ Նասերին, ով եղել է եղբոր ու ընկերների հետ, հրաժարվել է վճարել: Այդ ժամանակ ինքը մոտեցել է, որպեսզի կարգի հրավիրի դերասանին, սակայն վերջինս հարձակվել է իր վրա, ինչից հետո էլ հարվածներ է ստացել: Դերասանին ծեծած քաղաքացու խոսքերով, Նասերին իրեն ոչ ադեկվատ է պահել:

Հավելենք, որ միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել հայտնի դերասանի համար: Նա իրեն լավ է զգում:

Նույն շարքից