Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Նախագահ Էրդողանն առաջին անգամ պետական այցով մեկնում է Գերմանիա

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետական այցը Գերմանիա տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ին: Այս մասին հայտնում են Գերմանիայի նախագահի աշխատակազմից:

Գերմանական կողմը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի այցի դետալները դեռ ամբողջությամբ համաձայնեցված չեն, սակայն հայտնի է, որ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը նրան ընդունելու է սեպտեմբերի 28-ին:

Թե երբ են հանդիպելու Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ սա լինելու է Էրդողանի առաջին այցը Գերմանիա՝ նախագահ ընտրվելուց հետո: Վարչապետի պաշտոնում նա մի քանի անգամ նման այց ունեցել է, որոնցից վերջինը եղել է 4 տարի առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերմանացիների մեծ մասը չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահն այցելի իրենց երկիր:

 

Նույն շարքից