Քաղաքականություն 

Վենեսուելայի նախագահը հայտնել է, թե ով է իր դեմ մահափորձի ետևում կանգնած

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Telesur-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր դեմ մահափորձի նպատակը եղել է բռնություն տարածելն ու երկրում խաղաղությունը խաթարելը:

Նրա խոսքերով, մահափորձի հեղինակները փորձել են սպանել ոչ միայն նախագահին, այլ նաև երկիրը, խաղաղությունը, դեմոկրատական գաղափարները՝ Վենեսուելայի քաղաքական և սոցիալական կյանքը լցնելով բռնությամբ:

Ինչ վերաբերում է մահափորձի կազմակերպիչներին, ապա Մադուրոյի խոսքերով, դրա ետևում կանգնած է վենեսուելացի ընդդիմադիրներից մեկը, ով ապրում է Կոլումբիայում: Խոսքը Խուլիո Բորխեսի մասին է:

 

 

Նույն շարքից