Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

analitik.am

Ռուս-վրացական ռազմական բախումից 10 տարի անց ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին զորքերը դուրս բերել Վրաստանի երկու շրջաններից: Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, Մոսկվան պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները և զորքերը դուրս բերի Աբխազիայից ու Հարավային Օսիայից:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, վերոնշյալ շրջանները Վրաստանի մաս են և չեն պատկանում Ռուսաստանին: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը:

Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը քննադատել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարարը, ում խոսքերով, ռուսական քաղաքականությունը խախտում է միջազգային նորմերը:

 

Նույն շարքից