Հասարակություն 

Մոմեր՝ Նիկոլ Փաշինյանի պատկերով. Հայաստանում անձի պաշտամունք է հասունանում

analitik.am

Հայաստանում կարծես թե աստիճանաբար անձի պաշտամունք է հասունանում:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նրա լուսանկարը փակցված էր եթե ոչ բոլոր, ապա պաշտոնյաների զգալի մասի աշխատասենյակներում: Այժմ այդ լուսանկարների տեղը դատարկ է: Սակայն ուրախանալու համար դեռ վաղ է:

Հայաստանում հայտնի իրադարձությունների դեռ առաջին օրերին մենք ականատես եղանք, թե ինչպես է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պատկերը հայտնվում շապիկների վրա: Դա ինչ-որ չափով կարելի էր տրամաբանական համարել՝ հաշվի առնելով էյֆորիան և սերը շարժման ղեկավարի նկատմամբ:

Սակայն այժմ կատարվում են երևույթներ, որոնք պետք է անհանգստացնեն առաջին հերթին հենց վարչապետին, ով ոչ մեկ անգամ է քննադատել աշխատասենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելը:

Եթե մի քանի օր առաջ մենք գրել էինք Փաշինյանի պատկերով օրագիրների մասին, ապա այսօր կարող ենք խոսել արդեն վերջինիս «դուխով» պատկերով մոմերի մասին, որոնք վաճառվում են 600 դրամով:

Ավելորդ չէ հիշել նաև վարչապետի պատկերով տորթերի, ձմերուկների մասին: Թերևս բաց է մնում հարցը, թե ինչպես է սրան վերաբերվում վարչապետը՝ դատապարտելի են արդյո՞ք նրա համար նման դրսևորումները, թե՝ արդեն հաճելի:

Նույն շարքից