Հասարակություն 

Գեներալ Բաբայանի փողոցում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ

analitik.am

Օգոստոսի 8-ին, ժամը 05:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գեներալ Բաբայան փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Կ. Թ.-ին (ծնված 1982 թ.) և Գ. Ղ.-ին (ծնված 1960 թ.) դուրս են բերել վերելակից:

Նույն շարքից