Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, Թուրքիան չի պատրաստվում խզել Թեհրանի հետ տնտեսական կապերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Reuters-ը:
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան շարունակելու է գնել իրանական գազը: Թուրք նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ պայմանագիր ունի, հարաբերությունները շարունակվելու են:
Ինչ վերաբերում է ԱՄՆ որոշմանը, թուրք պաշտոնյայի խոսքերով, այն միակողմանի է, իսկ Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը չի հակասում օրենքներին: