Ինչպես տեղեկացրել էինք` օգոստոսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի։ 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 7-ին, ժամը 6.30-ին, «գանգուղեղային փակ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված վարորդը` 1950 թ. ծնված Վալերի Հովսեփյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: