Սպորտ Հասարակություն 

«Չելսին» ձեռք կբերի ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահին

Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է տրանսֆերային ռեկորդ սահմանել՝ «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը, հայտնում է  Marca-ն:

Պարբերականը պնդում է, որ լոնդոնյան գրանդն արդեն փոխանցել է տրանսֆերի համար անհրաժեշտ 80 միլիոն եվրոն և արդեն այսօր ատլետների դարպասապահը կմեկնի Անգլիա, որտեղ բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի:

Այս տրանսֆերը հանգեցնելու է մեկ այլ խոշոր տրանսֆերի: Խոսքը վերաբերում է ազնվականների դարպասապահ Տիբո Կուրտուայի տեղափոխությանն Արքայական ակումբ:

Նույն շարքից