Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը դուր չի գալիս Պուտինին. Սաակաշվիլին վստահ է, որ Փաշինյանի դեմ ալիք է բարձրանալու

Կովկասը շատ արագ փոփոխվում է: Այս մասին novayagazeta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ խորհուրդ տալով տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Սաակաշվիլիի խոսքերով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես հեշտությամբ Հայաստանը բաց չի թողնելու: Նրա կարծիքով, աշնանն ալիք է բարձրանալու Փաշինյանի դեմ, քանի որ Փաշինյանը դուր չի գալիս Պուտինին:

«Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչից նրանք ամենաշատը վախենում էին: Փողն ու տարբեր մեխանիզմները չկարողացան զսպել ժողովրդի կամքը: Պուտինը չէր կարող չտեսնել, որ այդ երիտասարդությունն արևմտամետ է, անգլերեն է խոսում և անջատվում է Ռուսաստանից: Բացի դրանից մարդիկ դժգոհ են ռուսական զորքերի ներկայությունից, մանավանդ երբ նրանք իրենց բարեկամաբար չեն դրսևորում»,-ասել է Սաակաշվիլին՝ վստահություն հայտնելով, որ ռուսական կողմն ամեն կերպ փորձելու է տապալել Փաշինյանին:

«Ես չգիտեմ, թե ինչ է Փաշինյանը Մոսկվայում ասել Պուտինին, սակայն նա այդպիսի բաները կուլ չի տալիս»,-հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Փաշինյանն իզուր չցրեց խորհրդարանը, երբ դրա հնարավորությունն ուներ:

Սաակաշվիլիի կարծիքով, Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում, սակայն չի փոխում համակարգը, և այդ հին համակարգը դադարելու է ենթարկվել նրան ու աշխատելու է հենց նրա դեմ:

 

Նույն շարքից