«Ես կարծում եմ, որ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում»,- «Эхо Москвы»-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում կարծիքով, ՀՀ վարչապետը պետք է փոխի համակարգը, հակառակ դեպքում հին համակարգը կպայքարի նրա դեմ:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձելու է տապալել Փաշինյանին, քանի որ հենց միայն ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը դուր չի գալիս Պուտինին:
Վրաստանի նախկին նախագահի խոսքերով, Փաշինյանը պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, ցրի խորհրդարանը, քանի դեռ դրա հնարավորությունն ունի. «Նրա հաջողությունը բոլորիս համար շատ կարևոր է: Ես նրան ուժեղ մարդ եմ համարում և հետևում եմ նրա քայլերին: Նա պետք է փոխի համակարգը: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, Փաշինյանը պետք է ճիշտ օգտագործի այն: Թող նա սովորի մեր սխալների վրա, պետք չէ, որ անի իր սխալները»: