Ոստիկանությունը չի ձերբակալել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին: Այս մասին Analitik.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ իրենց կառույցը նման գործողություն չի իրականացրել:
Հաշվի առնելով այն, որ ձերբակալությունը հնարավոր է իրականացրած լինի ԱԱԾ-ն՝ մենք փորձեցինք կապ հաստատել նաև վերջինիս հետ, սակայն մեր բոլոր փորձերն անհաջողությամբ ավարտվեցին:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին: