Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է սեռական օրգանները կտրել և ուղարկել ռուսներին

analitik.am

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է իր սեռական օրգանները փոխանակել  Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու հետ: Այս մասին նախկին նախագահը խոսել է novayagazeta.ru-ի հետ զրույցի ժամանակ:

Երբ պարբերականի հատուկ թղթակիցը Սաակաշվիլիին հիշեցրել է ռուս պաշտոնյա Վլադիմիր Շամանովի խոսքերը, ով ափսոսանք էր հայտնել 2008 թվականին ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ժամանակ Սաակաշվիլիի մարմնի վերոնշյալ մասից չբռնելու համար, Վրաստանի նախկին նախագահը հայտարարարել է, որ պատրաստ է դիմել փոխանակման:

«Ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ ինքս կտրել այն և ուղարկել նրանց՝ դրա դիմաց ստանալով մեր հողերը, եթե նրանք պատրաստ են և եթե հենց դա է նրանց իրական նպատակը»,-ասել է Սաակաշվիլին:

Նշենք, որ ռուս-վրացական պատերազմը սկսվեց ուղիղ 10 տարի առաջ՝ 2008 թվականին օգոստոսի 8-ին և տևեց 5 օր:

Նույն շարքից