Օրեր առաջ Սոչիում ՀՀ 4 քաղաքացու կյանք խլած հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի վարչությանը:
Նշվում է, որ ողբերգական ելքով վթարի 11-րդ զոհը կին է, ով մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին: Զոհված ՀՀ քաղաքացիները հյուր են եղել կիսակառույց տանը, որտեղ բռնկվել էր հրդեհը: