Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Ասադի կնոջ մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Նշվում է, որ այն հայտնաբերվել է վաղ փուլում:
Ասմա Ասադն արդեն սկսել է բուժման կուրսը: Քանի որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, հավանականությունը մեծ է, որ նա կբուժվի: