Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы»-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Մեդվեդևն իրականում ոչնչություն է: Ես փորձել եմ նրա հետ կապ հաստատել հեռախոսով: Նախ ես նրա ետևից վազում էի Աստնայում, 2008 թվականի հուլիսին: Այնտեղ նա ինձ հայտնեց պատերազմի պլանների մասին: Դրանից հետո վազեց զուգարան, որպեսզի ես չշարունակեմ խոսել իր հետ»:
Սաակաշվիլիի խոսքերով, Մեդվեդևը զրո է. «Ինձ թվում էր, որ ես խոսում եմ Ռուսաստանի նախագահի հետ, սակայն պարզվեց, որ նա ոչ մեկ է: Հենց նա ինձ ասաց, որ ինքը որոշումներ չի կայացնում»:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ռուս-վրացական պատերազմի մեկնարկի ուղիղ 10 տարին: