Հասարակություն 

ՀԱՄԱՍ-ն ավելի քան 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայիններն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 150 հրթիռ են արձակել: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակը:

Նշվում է, որ տագնապի ազդանշան հնչել է Իսրայելի 19 բնակավայրում: Արձակված հրթիռների մի մասը ոչնչացվել է ՀՕՊ-ի կողմից, իսկ մեծ մասն ընկել են ոչ բնակելի տարածքներում:

Իսրայելական բանակը, Լենտայի փոխանցմամբ, ՀԱՄԱՍ-ին պատասխանել է ավելի քան 140 օբյեկտ ոչնչացնելով: Այդ օբյեկտների թվում են թունելներ, զինանոցներ, շտաբներ և այլն:

Նշենք, որ Գազայում լարվածությունը պահպանվում է այս տարվա մարտից, երբ խաղաղ ակցիաները վերածվեցին բախումների, ինչի արդյունքում մեծ թվով զոհեր գրանցվեցին պաղեստինյան կողմում:

 

 

Նույն շարքից