BBC History Magazine-ը կազմել է այն կանանց ցանկը, ովքեր ամենաշատ ազդեցությունն են ունեցել համաշխարհային պատմության վրա: Ցանկը գլխավորում է գիտնական, ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին: Նշվում է, որ նա եղել է առաջին կինը, ով ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել, առաջին կինն է, ով դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր և առաջին մարդը, ով երկրորդ Նոբելյան մրցանակն է ստացել:
Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է ամերիկացի իրավապաշտպան Ռոզա Փարքսը, ով ԱՄՆ Կոնգրեսի կողմից ճանաչվել է որպես քաղաքացիական իրավունքի ժամանակակից շարժման մայր: Իսկ եռյակը եզրափակում է բրիտանացի Էմելին Փանքխյորստը:
Պատմության ամենաազդեցիկ կանանց ցանկում հայտնվել է նաև Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերը, ով հայտնվել է ցանկի 6-րդ հորիզոնականում: