Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, ում մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ուղերձով դիմել է սիրիացիներին: Առաջին տիկնոջ ուղերձը հրապարակել է նախագահի աշխատակազմը:
Ասմա Ասադը նշել է, որ ինքը ժողովրդի մի մասնիկն է, որը կարողացավ աշխարհին կամք, ուժ և դժվարությունները հաղթահարելու ունակություն ցուցաբերել: Առաջին տիկինը նաև հավելել է, որ իր վճռականությունը բխում է սիրիացիների վճռականությունից:
Հիշեցնենք, որ 42-ամյա Ասմա Ասադի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում և կա բուժվելու մեծ հավանականություն: