Հայաստան Քաղաքականություն 

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը հայտնի է

analitik.am

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու այս տարի հոկտեմբերի 21-ին: Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետի ամենահավանական թեկնածուն ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նման որոշում դեռ չկա:

Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

 

Նույն շարքից