Հասարակություն 

Ամերիկուհին վիճակախաղով մեկ միլիոն է շահել երազում տեսած թվի շնորհիվ

Ամերիկուհի  Մերի Ուիլսոնը երազում տեսած թվի շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահել վիճակախաղով:  Այս մասին հայտնում է UPI-ն:

Մերին պատմել է, որ վերոնշյալ թիվը երազում տեսել է մի քանի տարի առաջ և միշտ հենց այդ թիվն է նշել վիճակախաղերին մասնակցելիս՝ վստահ լինելով, որ հաղթելու է:

Հավելենք, որ ամերիկուհին իր շահած գումարը կիսել է մյուս հաղթողների հետ և հարկերը վճարելուց հետո ստացել է մոտ 170 հազար դոլար:

 

Նույն շարքից