Սպորտ Հասարակություն 

Վաղ թե ուշ Նեյմարը տեղափոխվելու է «Ռեալ». Ռիվալդո

«Այս պահին ես հավատում եմ, որ Նեյմարը կմնա ՊՍԺ-ում, սակայն վաղ թե ուշ նա տեղափոխվելու է «Ռեալ»»,-նման հայտարարությամբ հանդես է եկել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն:

Բրազիլացու կարծիքով, այս մրցաշրջանում Նեյմարը հաստատ կմնա Ֆրանսիայում, սակայն, հաշվի առնելով այն, թե ինչ խելագարություններ են կատարվում տրանսֆերային շուկայում, վաղը հնարավոր է ամեն ինչ:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից»՝ սահմանելով տրանսֆերային ռեկորդ: Նրա տրանսֆերի համար փարիզեցիները ստիպված եղան վճարել  222 միլիոն եվրո:

Նույն շարքից