Միջազգային Քաղաքականություն 

Կանադան հրաժարվել է ներողություն խնդրել Սաուդյան Արաբիայից

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրը մարդու իրավունքների հարցերում միշտ հստակ է արտահայտվելու՝ լինի դա մասնավոր հանդիպումների ժամանակ, թե՝ հրապարակայնորեն:

Թրյուդոն հրաժարվել է ներողություն խնդրել Սաուդյան Արաբիայից՝ հայտարարելով, որ Օտտավան չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ Էր Ռիյադի հետ և նշելով, որ արաբական երկրում առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների հարցերում:

Հիշեցնենք, որ կանադական իշխանությունների կողմից մարդու իրավունքների հարցերում քննադատություններից հետո երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են: Արաբական երկիրը ներողություն է պահանջում կանադական կողմից քննադատության համար՝ ետ կանչելով իր դեսպանին և արտաքսելով Կանադայի դեսպանին:

Նույն շարքից